Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը համախմբող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի`հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունների թեկնածու Ջամիլ Հասանլին հոկտեմբերի 16-ին պաշտոնական հանդիպումների է ունեցել Եվրոպական խորհրդարանում: Մասանվորապես, խորհրդարանի մի շարք ներկայացուցիչների հետ քննարկել է հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունները:
Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, Հասանլին հանդիպել է նաև Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, գերմանացի պատգամավոր Էլմար Բրոկին և Աննա Գոմեսին (սոցիալիստական խմբից): Եվրախորհրդարանի երկու ներկայացուցիչները չեն համաձայնվել կառույցի դիտորդական առաքելության այն հայտարարության հետ, որ Ադրբեջանում անցկացվել են ժողովրդավարական ընտրություններ:
Բրոկը հայտարարել է,որ այդ դիտորդական առաքելության եզրակացությունը քննարկման կներկայացվի, իսկ նրանց կողմից ներկայացված փաստերը կհետաքննվեն:
