Իրական հնդկական կինո

pic_aa3a17afcd75a9e108ab6bc6d6426cc6Հնդկաստանում ոստիկանը վերջապես, 24 տարի անց գտել է իր ընտանիքը` թևին արված մոր անվան  դաջվածքի շնորհիվ: Մանդա անունը Գանեշ Ռագհունատա Ջանգադի համար ընտանիքը որոնելու միակ   փաստն էր, մինչ արխիվներում կհայտնաբերեին, թե որ մանկատանն է նա դաստիարակվել: Մանկատուն ընդունվելիս, նա նշել էր, որ ծնունդով Մամ Բհանյայից է: Իր գործընկերների հետ նա ուղևորվեց այնտեղ ու տեղաբնակներին հարցուփորձ արեց, նրանք էլ ոստիկանին ուղարկեցին լեռներում  ծվարած խրճիթը, ուր երկար տարիներ մի կին էր ապրում:

Կինը ոստիկաններին պատմեց, որ շատ տարիներ  առաջ կորցրել է որդուն: Երբ ոստիկանները հարցրին նրան, թե արդյոք ինչ որ հատուկ նշաններ որդին ունի`կինը պատասխանեց, որ որդու թևին իր անունն է դաջված.”Ես ցույց տվի նրան ձեռքս ու նա անմիջապես ճանաչեց ինջ: Մենք մեկ րոպե լռելուց հետո փաթաթվեցինք ու լաց եղանք”:

Ոստիկանը 1989-ին էր  կորել կայարանում, երբ 6 տարեկան էր: Դրանից հետո նա ապրել է Մումբայում, որտեղ նրան դաստիարակել է մի ձկնորս, իսկ հետո` որբանոցից որբանոց է տեղափոխվել: Որոշ ժամանակ անց նա ավտովթարի է ենթարկվել ու 4 ամիս կոմայի մեջ եղել:

2011-ին ընդունվել է ոստիկանություն : Հիշողությունը վերականգնելուն նրան օգնել է անհետ կորածների արխիվը, որը նա ուսումնասիրել է մինչև ծառայությունը և  դրանից հետո:

Կատարվածը նա “Աստծու կամք “ է համարում: Հիմա ամբողջ ժամանակն անց է կացնում ընտանիքի հետ` երկու եղբայրների ու քրոջ:

 

Tags: