Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊՀ ‹‹Երիտասարդ համալսարանականների միավորում›› հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 18-21-ը կիրականացնեն «Մենք հավատում ենք քեզ, զինվո′ր» խորագրով ծրագիրը։ Այն նվիրվում է ՀՀ և ԼՂՀ անկախության հռչակման 22 և հայոց ազգային բանակի կազմավորման 21-ամյակներին։
Ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 18-ին նախատեսվում է այցելություն Քաշաթաղի և Ստեփանակերտի զորամասեր, հոկտեմբերի 19-ին՝ այցելություն Մարտակերտի զորամաս, հոկտեմբերի 20-ին՝ Ասկերանի զորամաս, իսկ հոկտեմբերի 21-ին երիտասարդները կլինեն Մարտունու զորամասում:
Զորամասերին կնվիրաբերվի 5000 գիրք: Յուրաքանչյուր զորամասի գերազանց ծառայող ժամկետային զինծառայողները և երիտասարդ սպաները կպարգևատրվեն հուշանվերներով: ԵՊՀ դասախոսները հանդես կգան դասախոսություններով` հայոց պատմություն, քաղաքագիտություն և մի շարք արդիական թեմաներով: Միջոցառումները կուղեկցվեն ռազմահայրենասիրական երգերի կատարումներով:
Քառօրյա ծրագրի նպատակն է բանակ-հասարակություն կապերի ամրապնդումը, երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական ոգու բարձրացումը, բանակի նկատմամբ հասարակության ուշադրության մեծացումը, ինչպես նաև՝ բանակում գերազանց ծառայող զինվորների խրախուսումը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Tags: բանակ