Հայաստանի հրաձգության հավաքականը Լվովում մասնակցում է Ուկրաինայի բաց առաջնությանը:
Օդամղիչ հրացանով կրակահերթերում Հրաչ Բաբայանը 595 միավորով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, Սուրեն Բերյանը՝ 590 միավորով 5-րդն է ճանաչվել:
Վազող թիրախ վարժության աղջիների պայքարին մասնակցել է 10 մարզուհի: Լիլիթ Մկրտչյանը 350 միավորով զբաղեցրել է 1-ին տեղը: Նույն վարժությունում 23 տղաների պայքարում Արթուր Պետրոսյանը 545 միավորով 8-րդն է:
Օդամղիչ ատրճանակ կրակահերթերին մասնակցել է 60 մարզիկ: Զավեն Իգիթյանը 564 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Tags: հրաձհություն, Ուկրաինայի բաց առաջնություն, սպորտ
