Բրիտանացի սուզորդը աշխարհի նոր ռեկորդ է սահմանել՝ մոտ 50 ժամ ծովի հատակին մնալով

Շոն ՄակգաերնԲրիտանացի սուզորդը աշխարհի նոր ռեկորդ է սահմանել՝ ավելի քան երկու օր ջրի տակ անցկացնելով:

38-ամյա Շոն Մակգաերնը 49 ժամ և 56 րոպե կերել, խմել և քնել է Մալթայում Միջերկրական ծովի հատակին:

British diver Sean McGahern-world record for the longest warm water scuba diveՉնայած ուժեղ քամիներին, հոսանքներին, ալեկոծություններին և մեկ մետր բարձրությամբ ալիքներին՝ նա կարողացել է ավարտին հասցնել իր սխրագործությունը:

Շոնը այդ ընթացքում զբաղվել է ջրի հատակին հավաքված աղբը հավաքելով:

Նրա հավաքած աղբը հետո ջրի մակերևույթ են հանել նրան աջակցող թիմի անդամները:

Շոնի հարսնացուն, որը ևս սուզորդ է, օժանդակում էր նրան իր մտահաղացումը ավարտին հասցնելու համար:

British diver Sean McGahern- world record for the longest warm water scuba dive2Ջրից դուրս գալուց հետո նա կատակում էր և ամբողջ օրը անց է կացրել իր հաջողությունը տոնելով:

Շոնին հաջողվել է ավելի քան մեկ ժամով անցնել 2010 թ-ին Ուիլ Գուդմանի սահմանած 48 ժամ, 8 րոպե և յոթ վայրկյան ռեկորդը:

 

Tags: ,