Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել մի ջութակ, որի հնչյունների ներքո է խորտակվել լեգենդար նավը: Երաժշտական գործիքն իսկապես լեգենդար է.այն պատկանում էր նավի նվագախմբի ղեկավար Ուոլես Հարվիին: Երբ նավը ջրի տակ էր անցնում, երաժիշտը գործիքը պահեց ճամպրուկի մեջ, որն էլ փաթաթեց վրան, որ չկորչի, քանի որ ջութակն իր հարսնացուից էր նվեր ստացել:
Հարվիի մարմինը գտան ողբերգությունից օրեր անց: Աղի ջրերի ազդեցությամբ այն ճաքել էր,այնպես որ, դրանով նվագել այլևս հնարավոր չէ: Երկար ժամանակ այդ ջութակի գոյությունը առասպելի պես բան էր դարձել: 100 տարի առաջ այն արժեր 50 ֆունտ, իսկ այսօր փորձագետները չեն կողմնորոշվում գնի հարցում: Աճուրդի տունը պլանավորում է ջութակը վաճառել կես մլն դոլարով:
“ Բանը ջութակի վրա գումար աշխատելը չէ, այլ այն, թե ինչ է այդ ջութակը մեզ համար: Դա կենդանի պատմություն է մի խիզախ մարդու մասին: Նման դեպքերում փողերը երկրորդ պլան են մղվում: Դա շատ թանկարժեք գործիք է, դրանում կասկած չկա: Այն կարող է 200-300 հազար ֆունտ ու նույնիսկ ավելի արժենալ: Ոչ ոք հաստատ չի կարող ասել”,- այսպես է մտածում “Հենրի Օլդրիջ ու որդի” աճուրդի տան տերը:
“Տիտանիկը” խորտակվեց 1912-ի ապրիլի 15-ին` սառցալեռան հետ բախման հետևանքով: Նավում 2207 մարդ կար: Նրանցից փրկվեցին 712-ը: Նվագախումբը, որը մինչև վերջ չէր լքում նավն ու նվագում էր , դարձավ այդ ողբերգության խորհրդանիշներից մեկը: Այդ դրվագը “Տիտանիկի” մասին բոլոր ֆիլմերում կա:
Tags: Տիտանիկ
