«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը ՀՀ ոստիկանության
«Ճանապարհային ոստիկանություն» ծառայության դեմ վարորդ Տիգրան Խաչատուրյանի հայցի՝ վերաքննիչ դատարանում մերժման մասին
բաց նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նաև
տեղեկացրեց, որ բաց նամակի տեքստը սույն ամսի ութին ինքը նաև ուղարկել է անձամբ վարչապետին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել:
Էդուարդ Հովհաննիսյանը լրագրողներին ներկայացրեց նաև բաց նամակի տեքստը. ՛՛Վճռաբեկ դատարանը 28.08.2013թ. թիվ ՎԴ/6817/05/11
վարչական գործով, ըստ Տիգրան Խաչատուրյանի հայցի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 27.09.2011թ.
թիվ ԱԳ546262 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.07.2013թ. որոշման դեմ վերադարձրել է
վճռաբեկ բողոքը` պատճառաբանելով, որ «բողոք բերած անձի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողաքում բարձրացրաց հարցի
վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:»: Փաստորեն, այս
որոշումով, ուժի մեջ է մնում ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.07.2013թ. որոշումը: Գործի էական փաստերը հետևյալն են.
Տ.Խաչատուրյանը Երևան քաղաքի Ագաթանգեղոս-Գ.Լուսավորիչ-
կատարել է աջ շրջադարձ լուսացույցի աջ լրացուցիչ սեկցիայի սլաքի թույլատրող (կանաչ) և լուսացույցի հիմնական կարմիր և դեղին ազդանշանների
առկայությամբ: Նման պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն «ՀՀ ճանապարհային
երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին»
(հետագայում` ՃԵԿ) որոշման 8-րդ, 91-րդ և 92-րդ կետերի պահանջներով թույլատրվում է կատարել աջ շրջադարձը: Տվյալ դեպքում
ՃԵԿ-ի 8-րդ կետի համաձայն` վարարդի համար խաչմերուկ մուտք գործելու արգելք է համարվում միայն աջ լրացուցիչ կանաչ սլաքով սեկցիայի
անջատված ազդանշանը: Սակայն, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը գտել է, որ լուսացույցի աջ լրացուցիչ սեկցիայի սլաքի թույլատրող
ազդանշանը միացված և հիմնական դեղին ազդանշանը միանալու դեպքում վարորդը իրավունք չունի մուտք գործելու խաչմերուկ: Այսինքն Տիգրան
Խաչատությանին վերագված է մի պարտականություն, որը սահմանված չէ որևէ իրավական ակտով: Հարգելի պարոն վարչապետ. Եթե Տիգրան
Խաչատությանի տուգանվելու հարցը դնենք մի կողմ, ապա ինչ պատասխանենք մնացած 500000 վարորդի: Կարծում ենք, որ անհրաժեշտ է
անհապաղ փոփոխություններ կատարել Ճանապարհային երթևեկության կանոններում համապատասխանեցնելով ՀՀ վարչական դատարանի վճռի, ՀՀ
վարչական վերաքննիչ դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների պահանջներին, առավել, որ վերջինիս հակառակ` դա 500000
վարորդի համար էական նշանակություն ունի ՃԵԿ-ի միատեսակ կիրառումը՛՛:
Էդուարդ Հովհաննիսյանը նաև շեշտեց, որ ճանապարհային երթևեկության հարցում, անշուշտ, որոշ դրական փոփոխություններ նկատվում են,
սակայն ավելի զգալի շարունակում են մնալ խնդիրները: Նա հույս հայտնեց, որ իր խոսքը հասանելի կլինի նաև ՀՀ ԱԺ-ի նախագահ Հովիկ
Աբրահամյանին, ով կձեռնարկի օրենսդրական բացերը լրացնելու հարցը:
–
Լարա Առաքելյան
