ՌԴ քննչական կոմիտեն Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովին արդեն մեղադրանք է ներկայացվել։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “հագին” կայքը, նրան մեղադրանք է ներկայացվել խուլիգանական դրդումներով կատարված սպանության հատկանիշներով։ Այդ հոդվածով նախատեսվում է պատիժ՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։
Ըստ ադրբեջանական կայքի` ավելի վաղ Բիրյուլևոյում տեղի ունեցած սպանության համար քրեական գործ էր հարուցվել այլ հոդվածով, որը նախատեսում է առավելագույնը 15 տարվա ազատազրկում։
Հոկտեմբերի 10-ի գիշերն Արևմտյան Բիրյուլևոյում անհայտ անձը դանակահարել էր ռուս երիտասարդ Եգոր Շերբակովին և փախուստի դիմել: Այդ դեպքից հետո թաղամասի բնակչությունը հոկտեմբերի 13-ին հավաքվել էր` պահանջելով անհապաղ հետաքննություն սկսել: Այս ամենը զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել, ինչի արդյունքում մոտ 400 մարդ է ձերբակալվել: Ավելի ուշ սպանության կասկածանքով ձերբակալվել էր Օրհան Զեյնալովը:
Tags: ցմահ ազատազրկում, Օրհան Զեյնալով
