Բելառուսը “Եվրատեսիլում” մասնակցության իրավունքից կարող է զրկվել մի քանի տարով, եթե իր երկրում միջոցառումը չցուցադրի սկզբից մինչև վերջ: Բանն այն է, որ որոշ բելառուսներ չեն կամենում իրենց հեռուստաէկրաններին տեսնել Ավստրիայի ներկայացուցչին ու պետությունից վճռական գործողություններ են պահանջում: Նրանց ցնցել է այն լուրը, որ մրցույթին մասնակցելու է տրանսվեստիտ –երգիչ Կոնչիտա Վուրսթը:
Դժգոհ քաղաքացիները Նախարարություն հանրային դիմում են ներկայացրել, որը ստորագրողները դեմ են, որ բելառուսական հեռուստաէկրաններին կանացի հանդերձանքով մորուքով տղամարդու ցուցադրելը բելառուսական հասարակության համար անընդունելի կենսակերպի քարոզ է: Պարզ չէ, թե քանի բելառուս է եմ , որ հեռուստաէկրաններին հայտնվի տրանսվեստիտը, քանի որ դիմումի տակ 1000-ից քիչ ավելի ստորագրություններ են:
Եթե Բելառուսը ցույց չտա տրանսվեստիտի ելույթը, ապա “Եվրատեսիլի” ղեկավարությունը համապատասխան պատժամիջոց կսահմանի` նախազգուշացումից մինչև մրցույթին մասնակցության իրավունքից զրկում, այն էլ` մի քանի տարով:
Կոնչիտա Վուրսթը կամ Թոմ Նյուվերզը ծնվել է 1988-ին: Առաջին անգամ որպես Կոնչիտա Վուրսթ ելույթ է ունեցել տաղանդների Die grobe Chance շոուում:
Tags: եվրատեսիլ
