Ֆրանսիայի գերագույն դատարանը ուրբաթ որոշում է ընդունել, որի համաձայն՝ ֆրանսիացի քաղաքապետները իրենց անձնական, բարոյական կամ կրոնական համոզմունքների հիման վրա իրավունք չունեն չօրինականացնել նույնասեռականների ամուսնությունները:
Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ նույնասեռականների ամուսնության վերաբերյալ օրենքը ոչ մի կերպ չի խախտում քաղաքապետների «խղճի ազատությունը» և ըստ այդմ ենթակա է կիրառման:
Սեպտեմբերի 18-ին յոթ քաղաքապետներից բաղկացած մի խումբ նույնասեռականների ամուսնությունների դեմ բողոք էր ներկայացրել սահմանադրական դատարան:
Ֆրանսիայում նույնասեռականների ամուսնությունը թույլատրող օրենքը պառլամենտը ընդունվել էր այս տարվա սկզբին, և այն նախագահ Ֆրանսուա Օլանդի հաստատմամբ մտել էր ուժի մեջ:
Աշխարհի մի շարք երկրներ օրինականացրել են նույնասեռականների ամուսնությունը, որոնց մեծ մասը գտնվում է Եվրոպայում, և նրանց թիվը աճում է:
Tags: նույնասեռականների ամուսնություններ, ֆրանսիա
