Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի հազարավոր կողմնակիցները կրկին բողոքի ցույցերի են դուրս եկել Կահիրեում՝ դժգոհության արտահայտություններ անելով բանակի ղեկավար գեներալ Աբդել Ֆաթահ աս Սիսի հասցեին: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը: Կահիրեի հարավային մասում տեղի ունեցած բազմահազարանոց ցույցի ժամանակ զանգվածային բախումների հետևանքով մեկ հոգի հրազենային վնասվածք է ստացել, 4 մարդ վիրավորվել է:
Մուրսիի կողմնակից իսլամիստները բազմամարդ ցույցեր են անցկացրել նաև Եգիպտոսի մյուս քաղաքներում՝ Ալեքսանդրիայում և Բուհայրայի շրջանում: Ի տարբերություն հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած բողոքի ցույցերի, որոնց ընթացքում սպանվեցին «Մուսուլման եղբայրների» տասնյակ կողմնակիցներ, երեկվա ցույցը անցել է համեմատաբար հանգիստ, առանց միջադեպերի:
Tags: Եգիպտոս, Կահիրե
