Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան տնտեսապես կախում չունի աշխարհի ոչ մի երկրից և նախկին Թուրքիայից ոչինչ չի մնացել: Նախարարի խոսքերով՝ ներկայումս երկիրը մեծ հաջողությունների է հասել տնտեսության բնագավառում և ինքնուրույն է արտադրում ռազմական տեխնիկա: Դավութօղլուն նաև նշել է, որ նախկինում Թուրքիան չէր մասնակցում միջազգային կարևորության խնդիրների լուծմանը, սակայն այժմ իրենք մեծ ազդեցություն ունեն աշխարհում:
Հետաքրքրական է, որ Դավութօղլուն, անդրադառնալով երկրի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխություններին, նշել է, որ մինչև հիմա Թուրքիան պաշտպանական դիրք էր գրավում Հյուսիսային Կիպրոսի և Հայոց ցեղասպանության հարցերում, «սակայն այժմ Անկարան ունի պրոֆեսիոնալ դիվանագետներ և քաղաքական գործիչներ».-ասել է Դավութօղլուն:
