Այսօր կայացավ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի երկու հանդիպում: Հայաստանի չեմպիոն «Շիրակը» սեփական հարկի կամային հաղթանակ տարավ «Ալաշկերտի» նկատմամբ` 5:2 հաշվով:
«Միկան» հյուրընկել էր «Արարատին» և պարտվեց 0:1 հաշվով: Վերջինս 8 խաղից հետո վաստակած 17 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Շիրակն» ու «Փյունիկն» ունեն 12-ական միավոր: «Փյունիկը» մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Գանձասարն» ու «Միկան» հավաքել են 11-ական միավոր: «Բանանցն» ունի 8, «Ուլիսը» և «Ալաշկերտը»՝ 3-ական միավոր:
Տեխնիկական արդյունքներ
«Շիրակ» – «Ալաշկերտ»՝ 5:2
Դավիթ Հակոբյան, 50, Անդրանիկ Բարիկյան, 52, 58, Սերժ Դեբլե, 60, Դավիթ Ղանդիլյան, 81 – Միհրան Մանասյան, 7, Տիգրան Գրիգորյան, 77
«Միկա» – «Արարատ»՝ 0:1
Ալեքսանդր Ռակիչ, 85
Tags: Հայաստանի առաջնություն, սպորտ, ֆուտբոլ