Թուրքերը «Գեզի» այգու իրադարձությունների համար հայերին են մեղադրում

Թուրքիա, «Գեզի»,Ահմեդ ԱքգյունդյուզԹուրքական «Ջումհուրիյեթ» թերթի հաղորդմամբ՝ Հոլանդիայում տեղակայված Ռոտերդամի ahmedիսլամական համալսարանի ռեկտոր դոկտոր, պրոֆեսոր Ահմեդ Աքգյունդյուզի՝ Ստամբուլի «Գեզի» այգու իրադարձությունների մասին մեկնաբանությունները առաջացրել են հոլանդական խորհրդարանի դժգոհությունը: Աքգյունդյուզը «Գեզիի» համար ցույցերը համեմատել է Աբդուլ Համիդ սուլթանի ժամանակաշրջանում 1909 թվականի մարտի 31-ին տեղի ունեցած ապստամբության հետ: «Գեզի այգու իրադարձությունները մի երկրորդ մարտի 31 դարձան: Այն ժամանակ նպատակը սուլթան Աբդուլ Համիդին գահընկեց անելն ու Օսմանյան կայսրությունը մասնատելն էր: Իսկ վերջին դեպքերը ղեկավարվում էին անհավատների, PKK-յականների, հարբեցողների, վաշխառուների և ԺՀԿ-յականների գաղափարների կողմից»,-ասել է Աքգյունդյուզը:
Ահմեդ Աքգյուդյուզը անդրադարձել է նաև այն հարցին, թե ովքեր էին ցույցերի ժամանակ հավաքվել ստամբուլյան «Գեզի» այգում: «Եթե նայեք կառավարության հետ բանակցելու համար կազմավորված հանձնաժողովին, ապա կհասկանաք, թե ովքեր էին դրանք: Աչքի է զարնում այն հանգամանքը, որ դրանք եվրոպական կենսակերպ վարող ընտանիքների երեխաներն էին, հայերի նման թուրք և մուսուլման չհանդիսաղող ընտանիքների երեխաները: Նրանց միացան եվրոպացիները, Ամերիկան և Իսրայելը»,-նշել է պրոֆեսորը:

 

Tags: , ,