Ոստիկանությունից շաբաթ օրը հայտնել են, որ հյուսիսային Հնդկաստանում անօրինական արտադրված, թունավոր խմիչքից 32 մարդ է մահացել, որոնց մեծ մասը աղքատ բանվորներ են եղել, տասնյակ մարդիկ թունավորվել են:
Ոստիկանության սպայի տեղեկություններով՝ զոհերը թունավոր խմիչքը հինգշաբթի օրը գնել էին Ուտտար Փարդեշ նահանգի գյուղերից մեկից:
Նրանք լիկյորը խմելուց անմիջապես հետո վատ էին զգացել և տեղափոխվել տեղի հիվանդանոց: Սպան նշում է, որ ուրբաթ օրվա դրությամբ 32 մարդ է մահացել:
50 մարդ ներկայումս բուժվում են հիվանդանոցում, նրանցից մի քանիսը թունավոր թորման հետևանքով կուրացել են:
Ոստիկանությունը ձերբակալել է խմիչքը վաճառած խանութի տիրոջը, որի որդին ևս մահացել է թունավոր ըմպելիքը խմելուց հետո: Իշխանությունները այժմ հետաքննում են խմիչքի վաճառքի գործում պաշտոնյաների հնարավոր անտեսումները՝ այդ կապակցությամբ ութ կառավարության պաշտոնյա և չորս ոստիկանության սպա են հեռացվել աշխատանքից:
Հնդկաստանում անօրինական արտադրված խմիչքներից մահացության դեպքեր հաճախ են գրանցվում, քանի որ աղքատները ի վիճակի չեն լինում լիցենզավորված խմիչքներ գնել: Անհայտ ծագման խմիչքները հագեցած են լինում թունաքիմիկատներով՝ դրանց թնդություն հաղորդելու համար:
Tags: թունավոր ըմպելիք
