Ադրբեջանի վերընտրված նախագահ Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությանը հրավիրված չեն եղել երկրում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի դեսպանները։
Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, “Ազատություն” ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը տեղեկությունները ճշտել է այդ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններից։
ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը հաղորդել է. “Դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հրավիրված չի եղել։ Ինչպես հասկանում ենք, հրավիրված չեն եղել նաև դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ։ Հնարավոր է՝ դա բացատրվում է երդմնակալության արարողակարգերի տարբերություններով”։
Հիշեցնենք, որ դեսպան Մորնինգսթարը քննադատել էր Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները։
Tags: ադրբեջան, ալիև, երդմնակալություն
