Եգիպտոսում ղպտիական հարսանեկան արարողության ժամանակ զինված հարձակում է կատարվել, ինչի հետևանքով զոհվել է 8-ամյա մի աղջնակ և 70-ամյա մի կին: Ընդհանուր առմամբ 4 մարդ է զոհվել և 18-ը վիրավորվել:Կահիրեյի հյուսիսում գտնվող Էլ Վարաք շրջանում հարսանքավորների` եկեղեցուց ելնող հյուրերի ուղղությամբ անհայտ մոտոցիկլավարները կրակ են բացել: Զոհվել է 4 մարդ: Չարագործները թաքնվել են, ոստիկանությունը շրջանային բոլոր ելքերը փակել է ու որոնումներ է կատարում: Եկեղեցու հոգևոր հայրը հայտնել է, որ իրենց շրջանում նման բան առաջին անգամ է կատարվում ու չգիտի, թե ով կարող էր հարձակվել:
