Ճապոնական “Ֆուկուսիմա” ԱԷԿ-ի 12 հատվածներից ռադիոակտիվ ջուրն արտահոսել է ցիստեռնի շուրջ տեղակայված արգելապատնեշներից ( վարակված ջուրը պահելու համար են կառուցված): Ջրի արտահոսքը եղել է հորդառատ անձրևների պատճառով, որ արդեն ատոմակայանի շրջանում մի քանի օր չի դադարում: Հանգստյան օրերին տեղումների քանակը հասել է 30 մմ/ժամի, այն դեպում, երբ արգելապատնեշի բարձրությունն ընդամենը 30 սմ է: ТEPCO-ի աշխատակիցները մեկ օրում կարող են պոմպի միջոցով միայն 2 սմ ջուրը հեռացնել: Անձրևաջրի կուտակման պատճառով արտահոսք է կատարվում, որի չափն ու վարակման աստիճանը որոշում են մասնագետները: Նրանք երկյուղ ունեն, որ այդ ջուրը ծովի մեջ լցված լինի: Ռադիոակտիվ ջրի ամբարներից արտահոսք վերջին անգամ կատարվել էր “Վիպհա “ թայֆունի ժամանակ` մեկ շաբաթ առաջ: Հեղուկի մի մասը ստիպված հողի մեջ լցրեցին, սակայն ТEPCO-ն վստահեցնում է, որ ռադիոակտիվ իզոտոպների պարունակությունն այդ ջրում նորմի սահմաններում է եղել:
Tags: Ֆուկուսիմա
