Աղմկահարույց միջադեպ Չեխիայի մայրաքաղաքում. հայտնի քանդակագործ Դավիթ Չերնին երկրի նախագահի նստավայրի դիմաց տեղադրել է միջին մատը բարձրացրած հսկայական կապույտ ձեռք: Այս ակցիան ուղղված է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, որում Չերնին պաշտպանում է աջակողմյան թեկնածուին, հաղորդում է բրիտանական BBC հեռուստաընկերությունը:
Լրագրողների կարծիքով, քանդակում ամփոփված անպատշաճ ժեստն հասցեագրված է ներկա չեխական իշխանությանը: Ստեղծագործության հեղինակը չի մեկնաբանել իր աշխատանքը: Նա ասել է, որ քանդակը արդեն ամեն ինչ ասում է: Չեխիայի ներկա նախագահ Միլոշ Զեմենը աշխատանքային այցով այժմ գտնվում է Ուկրաինայում:
Քանդակագործ Դավիթ Չերնին, որը հայտնի է իր սադրիչ արարքներով, մասնակցում է երկրի նախագահի հակառակորդի`Կարել Շվարցենբերգի նախընտրական քարոզչությանը: Չեխիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 25-26 -ը:
Հսկայական միջին մատի քանդակի հեղինակի մասին խոսում էին դեռ 1991թ., երբ նա Պրահայի փողոցներից մեկում գերմանա-ֆաշիստական օկուպանտներից քաղաքի ազատագրման պատվին տեղադրված սովետական տանկը ներկեց վարդագույն:
Tags: Դավիդ Չերնի, Միլոշ Զեմեն, միջին մատ, Չեխիա