Ռուսաստանում ավտոբուսի մեջ տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով մահացել 5 և վիրավորվել 17 մարդ

russia-bomb blastՊաշտոնյաների տեղեկություններով՝ երկուշաբթի Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում ավտոբուսում ռումբ է պայթել, որի հետևանքով մահացել է 5  մարդ, 17-ը  վնասվածքներ են ստացել:

Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարության մեջ ասվում է, որ պայթյունը տեղի է ունեցել անհայտ պայթուցիկ սարքի պայթելու հետևանքով:

Դեռևս պարզ չէ, թե ով կամ ինչու է իրականացրել այդ պայթյունը: Դաշնային անվտանգության ծառայության մաս կազմող հակաահաբեկչական գործակալությունից հայտնում են, որ իրենք հետաքննություն են իրականացնում դեպքի վայրում:

Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակի տեղեկություններով՝ պայթյունի ժամանակ ավտոբուսում 40 մարդ է եղել:

ITAR-Tass լրատվական գործակալությունից հայտնում են, որ վիրավորների մեծ մասը հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում:

Tags: