Իրանցի բուժքույրերը բողոքի ցույց են անցկացրել

iranԹեհրանի իմամ Խոմեյնի անվան հիվանդանոցում իրանցի բուժքույրերը բողոքի ցույց են անցկացրել՝ իրենց դժգոհությունը հայտնելով աշխատակիցների պակասի դեմ, որի հետևանքով իրենք ստիպված են ավելի շատ աշխատել: Բուժքույրերի խորհրդի գլխավոր քարտուղար Մուհամեդ Շարիֆին հայտարարել է, որ հիվանդանոցում  նոր բաժանմունքներ են բացվել և անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի բուժքույրերի աշխատանքային ծանրաբեռնվածությունն  ավելացվի մոտ 2-3 անգամ: Այդ պատճառով էլ բուժքույրերից պահանջվել է լրացուցիչ աշխատել, ինչը հակասում է աշխատանքային էթիկային:

Ըստ օրենքի՝ բուժքույրերը կարող են աշխատել 80 ժամ ավել, սակայն այս ամիս նրանք ստիպված են եղել հավելյալ 200 ժամ անցկացնել հիվանդանոցում: Վերջին 5 տարում հիվանդանոցի շահույթը բավական աճել է, սակայն այն ամենևին էլ չի ազդել բուժքույրերի աշխատավարձի վրա: «Հաբերլերը» հաղորդում է, որ բուժքույրերի բողոքի ցույցը տևել է մոտ 2 ժամ: Հիվանդանոցի գլխավոր բժիշկը հանդիպել է ցուցարարների հետ, լսել նրանց բողոքները և խոստացել հնարավորինս շուտ լուծել այս խնդիրը:

Tags: