Ադրբեջանում ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել

Ադրբեջան,ցույցՍեպտեմբերի 21-ին, Ադրբեջանի Մանկավարժական համալսարանի մոտ 500 ուսանող բողոքի ցույց են անցկացրել բուհի բակում: Ուսանողները բողոքում են, որ կիսամյակային քննությունները հանձնում են ինչպես թեսթերի ձևով, այնպես էլ գրավոր, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Ուսանողները ցանկանում են քննությունները հանձնել միայն թեստերի ձևով, իսկ գրավոր քննությունները շորթումների միջոց են համարում:
Բողոքի ակցիայի մեկնարկից մեկ ժամ հետո ցուցարարնեերի մոտ է դուրս եկել բուհի ռեկտոր Յուսիֆ Մամեդովը՝ խոստանալով ուսումնասիրել նրանց պահանջները: Ընդ որում՝ նա նշել է, որ գրավոր քննությունը դեռ հաստատված չէ:
Սակայն ուսանողները պնդել են իրենց պահանջները՝ բղավելով թեստ, թեստ:
Այնուհանդերձ՝ ռեկտորը հայտարարել է, որ ուսանողները քննությունները պետք է հանձեն նախկին կանոններով: Ուսանողները հայտարարել են, որ եթե իրենց պահանջները չբավարվեն, իրենք կշարունակեն բողոքի ցույցերը:

 

 

Tags: