Ալմաթիում անցկացվող աշխարհի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի յոթ պատվիրակներից հինգը դարձել է հանդիսական: Հոկտեմբերի 21-ին Արամ Ավագյանը (56 կգ) պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, կուբացի Ռոբեյսի Կարազանային:
Վաղը ` հոկտեմբերի 22-ին քառորդ եզրափակիչ մտնելու համար Նարեկ Աբգարյանը (52 կգ) կմրցի ուզբեկստանցի Լատիպովի, իսկ Արամ Ամիրխանյանը (69 կգ) մեքսիկացի Կաբրերայի հետ:
Tags: բռնցքամարտ, բռնցքամարտի աշխարհի առաջնություն, սպորտ