Հայաստանից երկու հաղթող` Ռազմիկ Գոլեցյանի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

մtimthumb.phpՀոկտեմբերի 18-20-ը Արտաշատում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի վաստակավոր մարզիչ Ռազմիկ Գոլեցյանի հիշատակին նվիրված ըմբշամարտի 13-րդ միջազգային մրցաշարը: Երիտասարդ ըմբիշների այս ստուգատեսին մասնակցում էր Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի  142 մարզիկ: Նրանք ուժերը փորձեցին 8 քաշային կարգերում:

Վրաստանի հավաքականն այս անգամ ներկայացել էր 3 թիմով և հաղթողներից 5-ը մեր  հարևան երկրից էին:

Հայաստանի մարզիկներից հաղթեցին արմավիրցի  Հայկ Բադալյանը (50 կգ ) և արտաշատցի Արթուր Հարությունյանը (120 կգ):

Տարբեր քաշային կարգերում լավագույններ ճանաչվեցին նաև` Ռամազ Դարչիձեն (55 կգ), Շոթա Ֆարթենաձեն (60 կգ), Օմարի Գուրջիձեն (66 կգ), Տարզան Մայզուրաձեն (74 կգ), Նոդար Քուրթարիձեն (96 կգ) և ռուսաստանցի Ալիբեկ Այդինովը (84 կգ) :

Tags: ,