Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալին

583. Minister Nalbandian recieved deputy SG of the League of Arab States 21.10.2013Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆադել Մուհամեդ Ջավադին, ով Երևանում մասնակցում է «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ արաբական երկրները Ցեղասպանությունից փրկված շատ հայերի համար երկրորդ հայրենիք են դարձել և հայկական համայնքներն այսօր Հայաստանի հետ հարաբերությունների և այդ երկրների միջև կապող կամուրջ են հանդիսանում։ Նախարարը հավելեց, որ Հայաստանը առաջնային է համարում է արաբական աշխարհի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը և ամրապնդումը ու այդ առումով կարևորեց դիտորդի կարգավիճակով Հայաստանի ներկայությունը Արաբական պետությունների լիգայում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ԱՊԼ գլխավոր քարտուղարի տեղակալը գոհունակությամբ նշեց, որ հայ-արաբական բարեկամությունը հարուստ է բարի ավանդույթներով և այն տարեցտարի առավել խորանում է ու Արաբական լիգան նպատակադրված է հավելյալ ջանքեր գործադրելու այդ ուղղությամբ։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջինարևելյան  զարգացումների, սիրիական ճգնաժամի կարգավորման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։

 

Tags: , ,