Հերերո ու Միչոական նահանգները պատրաստվում են “Ռեյմոնդ” փոթորկի հարվածին:
Տարածաշրջանում դպրոցներում հետաձգել են պարապմունքները, փակվել են նավահանգիստները: Հերերոյում տեղաբնակների տարհանում է.ավելի քան 266 մարդու տեղավորել են ժամանակավոր ապաստարաններում: Սան Վիսենտա գյուղի 600 ընտանիքին հարևան ավան են տեղափոխել: Իշխանությունները մտավախություն ունեն, որ փոթորկի պատճառով գյուղում սողանքներ կլինեն: Օդերևութաբանները հայտնում են, որ հիմա “Ռեյմոնդը” գտնվում է 170 կմ հեռավորության վրա` Սիուատանեհո քաղաքից դեպի հարավ-արևմուտք: Էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է 195 կմ/ժամի, երբեմն` 240 կմ/ժամի: Կանխատեսումների համաձայն, փոթորիկը հնարավոր է փոխի ուղղությունն ու սկսի հեռանալ Մեքսիկայի ափերից:
Tags: փոթորիկ