Թուրքիայում բացվել է մեծահասակների համար սեքս խաղալիքների առաջին ինտերնետային խանութը, որտեղ բաժիններ կան կանանց ու տղամարդկանց համար: Կայք մտնողները պետք է նշեն իրենց սեռը: Այդժամ նրանց առջև կբացվի համապատասխան բաժինը: Կայքում “սեքսուալ կյանքը իսլամում” և “Իսլամում սեքսուալ շարժումները” խորագրերով ֆորումներ կան: Ըստ ամենայնի, այդ թեմաները մահմեդականների մոտ տաբու չեն: Մի շարք խիստ արգելքներ վերաբերում են միասեռականությանը: Կայքի հեղինակները գրում են, որ իրենց խանութում ներկայացված բոլոր ապրանքատեսակները համապատասխանում են կրոնական նորմերին:
