ԱՄՆ-ում ձերբակալել են մի կնոջ,որը շտապօգնությունն օգտագործել է որպես տաքսի

i (1)ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է 51-ամյա Օդրի Ֆերգյուսոնին, որն ապրում է Չարլսթոն քաղաքից 50 կմ հեռավորության վրա գտնվող մեկուսի վայրում: Տեղի ոստիկանությանը կինը հետաքրքրեց այն ժամանակ, երբ նա 8 տարվա մեջ ավելի քան 100 անգամ   իր համար շտապօգնություն կանչեց:

Հերթական անգամ նա իբր վատ էր, ու  շտաօգնության մասնագետները որոշեցին նրան տեղափոխել Չարլսթոնի հիվանդանոց, սակայն, տեղ հասնելուն պես կինը հայտարարեց , որ իր ինքնազգացողությունը լավացել է, ու իրեն տուն կտանի որդին: Բայց դրանից հետո կինն ինքնուրույն հեռացավ հիվանդանոցից, ու  ոստիկանությունն այդ պահին ձերբակալեց նրան:

Ի դեպ, ինչպես նշում են արտակարգ բուժօգնության ծառայությունից, յուրաքանչյուր կեղծ կանչը հոսպիտալի վրա նստում է 425 դոլար, իսկ  ճանապարհի յուրաքանչյուր կմ-ը` մոտ 7 դոլար: Կնոջը մեղադրանք է ներկայացվել արտակարգ բուժսպասարկման ծառայությունները սեփական նպատակներով չարաշահելու համար:

Tags: