Նիկոլ Փաշինյանը Վլասովի նամակից լրիվ այլ տպավորություն է ստացել, քան Հովիկ Աբրահամյանը

g_image (2)Այսօր խորհրդարանում  մինչ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացնում էր քննարկվելիք հարցերի հերթականությունը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իր ելույթի իրավունքից օգտվելով, ասաց, որ ստացել է ռուսական զորքերի հրամանատարի՝ Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակը, որը վերաբերում է սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզում ռուս սահմանապահների և պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջև տեղի ունեցած միջադեպին. «Անկեղծ ասած՝ ես խիստ զարմացած եմ երեկվա Ձեր պատասխանից, որովհետև պարոն Վլասովը իր նամակում կետ առ կետ հաստատել է սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզում տեղի ունեցածի՝ հանրությանը հայտնի վարկածը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Երբ Փաշինյանը ցանկացավ զարգացնել այս թեման, Հովիկ Աբրահամյանը հրահանգեց անջատել նրա խոսափողը՝ նշելով, որ նրա հայտարարությունը օրակարգին չի վերաբերում:

Հիշեցնենք, որ երեկ նիստը մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի, Զարուհի Փոսջանջյանի և Հովիկ Աբրահամյանի շուրջ 40 րոպե տևած բանավեճով, որտեղ պատգամավորները բացատրություն էին պահանջում սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի օրինականության վերաբերյալ, իսկ Աժ նախագահը հայտարարում էր, որ իր ունեցած տվյալներով օրենքի խախտում տեղի չի ունեցել:

 

Tags: