Քիչ առաջ ԱԺ միջանցքում “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողներին հայտնեց, որ հրաժարվում է խմբակցության ղեկավարի լիազորություններից և ավելացրեց, որ դա անում է իր կամքով և որևէ ճնշում չի եղել: Այն հարցին, թե արդյոք դա անձնական պատճառ ունի, Ռ.Հակոբյանը պատասխանեց, որ ցանկացած հարց ունի անձնական պատճառ: Առանց այլ մեկնաբանությունների պատգամավորը մտավ իր խմբակցության սենյակը: Անմիջապես հետո ԱԺ դահլիճից այլայլված շտապ դուրս եկավ Զարուհի Փոստանջյանը և առանց լրագրողների հարցերին պատասխանելու շտապ մտավ “Ժառանգություն” խմբակցության սենյակ խորհրդակցության:
Ավելի ուշ,Ռուբեն Հակոբյանը լրագրողներին ասաց, որ Րաֆֆին չէր ցանկանում, որ ես հրաժարական տայի, բայց որպես դեմոկրատ մարդ հարգեց իմ ցանկությունը:
Խմբակցությունը դեռ պետք է նիստ անի, որոշում կայացնի:
Նշենք, որ այսօր ԱԺ էր եկել նաև կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, որը լրագրողներին հայտնեց, թե Հակոբյանի որոշմանը
տեղեկացել է մամուլից, ուստի որևէ մենկաբանություն դեռևս անել չի կարող: Նա միայն ասաց, որ լուրը բոլորին անակնկալի է բերել, քանի որ
կուսակցության վարչությունում խմբակցության հետ կապված որևէ հարց չի քննարկվել:
Tags: աժ, ժառանգություն, Ռուբեն Հակոբյան
