Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի շրջանակում արտագնա խաղում ուժերը կչափի Լոնդոնի «Արսենալի» հետ:
Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են տանտերերի թիմին:«Արսենալի» հաղթանակի համար սահմանվել է 2,28 գործակիցը, իսկ «Բորուսիայի» հաղթանակն ունի 3,05 գործակիցը։
Ոչ- ոքին գնահատվում է 3,40 գործակցով։
«Արսենալ» – «Բորուսիա» խաղը կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:
Tags: Հենրիխ Մխիթարյան, սպորտ, ֆուտբոլ