Սկսվել է Ռուսաստանից ադրբեջանցի ներգաղթյալների վերադարձը հայրենիք։ Հարյուրավոր ներգաղթյալներ, զգալով իրենց սպառնացող վտանգը, որոշել են վերադառնալ Ադրբեջան, տեղեկացնում է “Հագին” կայքը։
“ANS TV”-ին տված հարցազրույցում Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (Խորհրդարան) տնտեսական քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Վահիդ Ահմեդովն ասել է, որ երկրի կառավարությունը կանխատեսում է ՌԴ-ում բնակվող մոտ կես միլիոն ադրբեջանցիների վերադարձ։
Կայքը հիշեցնում է, որ Մոսկվայում ադրբեջանցի Օրհան Զեյնալովի կողմից 25-ամյա Յուրի Շչերբակովի սպանությունից հետո Մոսկվայում ազգային պատկանելությամբ պայմանավորված հալածանքներ էին սկսվել, իսկ Միգրացիոն ծառայություններն ու իրավապահներն անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկում։
Տարբեր աղբյուրների տվյալնեով՝ Ռուսաստանում բնակվում է 1-2 մլն ադրբեջանցի։
Tags: ադրբեջան, ներգաղթ, Ռուսաստան, Վահիդ Ահմեդով
