Ադրբեջանում Միլլի Մեջլիսը հաստատել է վարչապետի թեկնածությունը

Արթուր ՌասիզադեԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միլլի Մեջլիսի (խորհրդարան) հաստատմանն է ներկայացրել վարչապետի թեկնածությունը։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, այսօր`հոկտեմբերի 22-ին, խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովը հայտարարել է, որ երկրի ղեկավարը մեջլիսի հաստատմանն է ներկայացրել երկրի վարչապետի պաշտոնում Արթուր Ռասիզադեի թեկնածությունը։

 

Երկրի խորհրդարանը 112 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ Ռասիզադեին հաստատել է վարչապետի պաշտոնում։

 

Tags: ,