Մեծ Բրիտանիայում կատուն ավտոմեքենայի կտուրին երթևեկել է 35կմ, 100 կմ/ժամ արագությամբ: Խեղճ կատվին կարելի է համարել կասկադյոր` նա հրաշքով չի ընկել: Ֆուրգոնի վարորդը` Հելեն Ստիվենսը, չի պատկերացրել, որ չորքոտնի ուղևոր է տեղափոխում:
Հանդիպակաց ավտոմեքենաները լույսերով թարթում էին, և կինը կանգ է առել, որ տեսնի, թե ինչ է պատահել: Մեծ է եղել Հելենի զարմանքը, երբ նա նկատել է վախեցած աչքերով կատվին իր Ford Transit ավտոմեքենայի կտուրին: “Ավտոմեքենայի միջից ես հանեցի շարժական աստիճանը, և կատուն սարսափահար կառչեց նրանից,-պատմել է կինը,-երևի նա բարձրացել է կտուրին , երբ ես բենզին էի լցնում”:
Վիգստոնի բնակչուհի Հելեն Ստիվենսը տարել է կատվին անասնաբույժի մոտ: Բժիշկն ուսումնասիրել է կատվին և ոչ մի վնասվածք չի հայտնաբերել: Բժիշկը լուսանկարել է կատվին ու այն տարածել համացանցում` տիրոջը փնտրելու հայտարարությամբ:
Կատվի տերերը շատ արագ գտնվել են. նրանք էին հնգամյա Կոնոր Ռասելն ու նրա մայր Էլիս Պեպերը, հաղորդում է Metro-ն: Իսկ”ճանապարհորդին” անվանել են հայտնի մուլտ հերոսի անունով`Կիկ Բուտովսկի: Կինը իր կատվի մասին պատմել է. “Նախկինում նա երբեք նման բան չի արել, առավել ևս, որ նա ատում է մենակությունը”:
Tags: կատու, մեծ բրիտանիա
