«Դիսնեյի աշխարհը» համաշխարհային շոուն Անկարայում է

 «Դիսնեյի աշխարհը»,  Անկարա  Աշխարհի բոլոր երեխաների, ինչպես նաև մեծերի սիրելի «Դիսնեյի աշխարհը» այս օրերին Անկարայում է: Թուրքիայի մայրաքաղաքի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկում մեկնարկել է «Միկիի երաժշտական փառատոնը, Դիսնեյը եթերում է» հանրահայտ շոուն:

Անկարայում Դիսնեյի մուլտֆիլմերի սիրված հերոսները Միկի Մաուսի գլխավորությամբ ուրախացրել են թուրք երեխաներին իրենց գունագեղ ներկայացումներով: Հետաքրքիր, գրավիչ, զվարճալի և անակնկալներով լի շոուն զարդարել են կախարդական լամպի մասին հեքիաթի հերոսները՝ Ալադդինը, Ժասմինը և իհարկե Ջինը: Երեխաները ականատես են եղել նաև ստորջրյա ներկայացմանը՝ ջրահարս Արիելի, խեցգետին Սեբաստիանի և նրանց ծովային ընկերների մասնակցությամբ: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ «Դիսնեյի աշխարհը» կմնա Անկարայում մինչև հոկտեմբերի 27-ը:

Tags: ,