Հոկտեմբերի 20-ին, ժամը 19.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1973 թ. ծնված Արթուր Հ.-ն, որը մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ վնասվածքն ստացել է իրենց տան տանիքից վայր ընկնելու հետևանքով:Հոկտեմբերի 21-ին, ժամը 14.30-ին, 1984 թ. ծնված Արտյոմ Կ.-ն կամավոր ներկայացել է բաժին և հայտնել, որ նշված օրը, ժամը 19.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով Մայիսյան գյուղում ինքն է վրաերթի ենթարկել Արթուր Հ.-ին և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Tags: վրաերթ
