Հարավ-Արևելյան Ասիայում գտնվող Բրունեյ փոքրիկ պետության սուլթանը հայտարաևել է, որ 6 ամսվա ընթացքում երկրում ուժի մեջ կմտնեն մի շարք նոր օրենքներ՝ հիմնված շարիաթի վրա: Սուլթան Հասանալ Բոլկիահի հրապարակած «Շարիաթական քրեական օրենսգիրքի» համաձայն՝ գողություն կատարածները որպես պատիժ կզրկվեն իրենց որոշ օրգաններից, իսկ անառակության մեջ մեղադրվողներին հրապարակավ կքարկոծվեն:
«Ռադիկալը» գրում է, որ Բրունեյի սուլթանությունում գործող շարիաթական դատարանները նախկինում զբաղվել են ավելի շատ քաղաքացիական և ընտանեկան բնույթի հարցերի լուծմամբ: Բրունեյում մուսուլմանները կազմում են բնակչության երկու երրորդը, իսկ փոքրամասնությունները հիմնականում բուդդիստներ, քրիստոնյաներ կամ տեղական հավատալիքների հետևորդներ են:
