Պատմական Հայաստանի Ուրմիա լճի փրկության համար Իրանին 200 միլիարդ դոլար է անհրաժեշտ: Այս մասին է հայտարարել Իրանի Արդյունաբերության, լեռնահանքային արդյունաբերության և գյուղատնտեսության գծով Առևտրի պալատի ղեկավարի օգնական Մոհսեյ Ջալափուրը: Մոտ 6 հազար քառ. կմ մակեսեր ունեցող լիճը թռչունների երամակների համար ժամանակավոր ապաստան է հանդիսանում: Տեղումների սակավության հետևանքով լճի ջրի մակարդակը աստիճանաբար նվազում է՝ ազդելով շրջական ֆլորայի և ֆաունայի վրա:
Իրանական «ISNA» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ուրմիա լիճը իրականում 32 մլդ կուբամետր պետք է լինի, սակայն այսօր ջրամբարը մոտ կիսով չափ ցամաքել է: Ւրանի էկոնամիկայի նախարար Համիդ Չիթչիյան նշել է, որ լճում քիչ ջուր է մնացել և այն չափազանց աղի է դարձել: Այս ամենը առաջ է բերել բնապահպանական լուրջ խնդիր, որի լուծման համար հսկայական միջոցներ են անհրաժեշտ:
Tags: Ուրմիա լիճ