Պետք է ունենանք փաստաթղթեր, որ կամրագրեն երկու հայկական պետությունների միությունը. Զարուհի Փոստանջյան

Զարուհի-Փոստանջյան«Մի քանի օր առաջ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում
քննարկվեց ԼՂՀ ճանաչման օրինագիծը: ՀԽՍՀՄ գերագույն խորհուրդը ժամանակին ճանաչել էր Արցախի հանրապետության իշխանություններին:  Շատ իրադարձություններ են եղել դրանից հետո, և հիմա ունենք երկու հայկական պետություն՝ մեկը ճանաչված, մյուսը՝ չճանաչված:  Մինչ որոշում կկայացնենք ինչ-որ միության մեջ մտնելու կամ չմտնելու, առաջին հերթին պետք է ունենանք փաստաթղթեր, որ կամրագրեն երկու հայկական պետությունների միությունը: Հաջորդ քառօրյայի ժամանակ արտահերթ քննարկամ ձևաչափով քննարկվելու է Արցախի  ճանաչման օրինագիծը: Այսօր ժամանակն է, որպեսզի բոլորդ, անկախ կուսակցությունից, սթափվեք և հիշեք, թե ինչպես խորհրդային տարիներին
խորհրդարանում կարողացան առաջնորդվել հայ մարդու շահերով ու խղճով: Այսօր այդ պահը եկել է: Հորդորում եմ ձեզ մտածել այս խնդրի  վերաբերյալ, որպեսզի հինգերորդ գումարման ԱԺ-ը ճանաչի Արցախի Հանրապետությունը, ունենանք փաստաթղթեր, որ անխոցելի կդարձնենք մեզ  արտաքին մարտահրավերների առջև», – այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նորընտիր նախագահ
Զարուհի Փոստանջյանը:

Tags: