Եվրոպական միությունը Թուրքիայի հետ վերսկսել է անդամակցության բանակցությունները

Եվրոպական միությունը վերսկսելու է Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները:

EUTURKEYԵրեքշաբթի 28 երկրների արտաքին գործերի նախարարները Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ որոշել են Թուրքիայի անդամակցության նոր էջ բացել:

Որոշ ԵՄ երկրներ հունիսին իրենց համաձայնությունը չէին տվել Թուրքիայի հետ բանակցությունների վերսկսման կապակցությամբ՝ հաշվի առնելով Թուրքիայի կոշտ պատասխանը երկրում տեղի ունեցող ցույցերին:

Բանակցություններում հիմնական շեշտը դրվելու է տարածաշրջանային քաղաքականության վրա:

ԵՄ-ն NATO-ի անդամ Թուրքիայի հետ բանակցություններ սկսել էր 2005թ-ին՝ չնայած միության որոշ անդամ երկրներ կասկած էին հայտնել մահմեդական երկրի՝ քրիստոնյա բլոկին միանալու կապակցությամբ:

Կիպրոսի հետ տարածքային վեճի պատճառով Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս դանդաղ են առաջ ընթանում: