Աժ պատգամավոր Արտաշես Գեղամյանը, ԱԺ-ում հայտարարությունների ժամին անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի ելույթին, ասաց. «Ավելի մեծ նվեր թշնամիներին, քան հարցի նմանատիպ լուծումը, դժվար է պատկերացնել: Մի՞թե հասկանալի չէ, որ այդկերպ մենք մարտահրավերի ձեռնոց ենք նետում Ռւսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, որոնց ղեկավարներն արդեն համատեղ
հայտարարություններով են հանդես եկել, որոնցում ուրվագծվում են կոնֆլիկտի լուծման ուղիները: Հակառակ լուծումը պատճառ կդառնա, որ սկսվի ռազմական գործողություն, ինչին կմասնակցեն նշածս պետությունները, ովքեր ցանկանում են այս գոտում տեղադրել խաղաղարար ուժեր՝ մեկուսացնելու Իրանը: Հայաստանը անկլավային վիճակ ձեռք կբերի: Միակ սահմանը կմնա Վրաստանի հետ, իսկ, հաշվի առնելով Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները, չի բացառվում որ Վրաստանն էլ կփակի սահմանը»:
