Ղազախստանի Ալմաթի քաղաքի մարզապալատում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ռինգ դուրս եկած Հայաստանի 7 մարզիկներից պայքարը շարունակում է միայն մեկը:
Այսօր 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը 0:3 հաշվով զիջեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Յասուրբեկ Լատիպովին և դարձավ հանդիսական: Այս ստուգատեսում մեր թիմը 6-րդ կորուստը կրեց:
Իսկ ահա, 69 կգ քաշային Արամ Ամիրխանյանը 2:1 հաշվով հաղթեց մեքսիկացի Մարվին Կաբրերային և պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում:
Tags: բռնցամարտի աշխարհի առաջնություն, բռնցքամարտ, սպորտ