Քարդաշյանի ռեալիթի շոուն հեռարձակող E! News ցանցի տեղեկություններով՝ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեստը նշանվել են: Ուեստը առաջարկություն էր արել երկուշաբթի՝ Քիմ Քարդաշյանի 33-ամյակի օրը:
Միջոցառմանը մասնակցում էին զույգի ընկերները և ընտանիքի անդամները: Քարդաշյանը Ուեստից ստացել է 15 կարատ ադամանդով Լորեյն Շվարց ֆիրմայի մատանի:
Ըստ տեղեկությունների՝ Քարդաշյանի նախորդ նշանադրության մատանին վաճառվել է 749,000 դոլարով:
Զույգի 4 ամսեկան դուստրը՝ Նորֆ Ուեստը, ծնվել է Քարդաշյանի և Քրիս Համֆրիսի ամուսնալուծությունից մի քանի օր անց: Նրանց ամուսնությունը տևել էր 72 օր:
Tags: Քանյե Ուեստ, Քիմ Քարդաշյանը
