Ռուսաստանն ամբողջությամբ կիրականացնի Ադրբեջանի հետ կնքած պայմանագիրը՝ մինչև 2014թ.-ի վերջ 2С31 “Վենա” ինքնագնաց հրետանային համակարգեր վաճառելու վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրներին։
Մոտ ապագայում Ադրբեջանին է փոխանցվելու ինքնագնաց հրետանային համակարգերի առաջին խմբաքանակը։
Նշենք, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2012թ.-ին ստորագրված պայմանագիրը նախատեսում է 18 “Վենա” ինքնագնաց հրետանային համակարգերի վաճառք Ադրբեջանին։
Tags: ադրբեջան, Ռուսաստան, “Վենա” ինքնագնաց
