Ադրբեջանի արդեն նախկին նախարար Սաֆար Աբիևը կառավարության կազմից դուրս է մնացել

 Սաֆար ԱբիևՀոկտեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է կառավարության նոր կազմը:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևը և աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախարար Ֆիզուլի Ալեքփերովը այդ նոր կազմում չեն ընդգրկվել:

Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է Զաքիր Հասանովը, իսկ աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախարարի պաշտոնում`Սալիմ Մուսլիմովը: Զաքիր Հասանովը մինչ այդ եղել է ներքին զորքերի հրամանատար, իսկ Սալիմ Մուսլիմովը`Սոցիալական պաշտպանության պոտական հիմնադրամի նախագահ:

 

 

 

Tags: ,