Սաուդյան Արաբիայի հոգևորականները բողոքի ակցիա են կազմակերպել կանանց վարորդական իրավունք տրամադրելու դեմ՝ մեղադրելով ԱՄՆ-ին

Սաուդյան Արաբիա,կանայքՇուրջ 150 հոգևորականներ և կրոնագետներ ցույց են կազմակերպել Սաուդյան Արաբիայի թագավորի պալատի առջև՝ բողոքելով կանանց վարորդական իրավունք տրամադրելու դեմ:

Բարձրաստիճան կրոնական առաջնորդները նշում են, որ հոկտեմբերի 26-ին կանանց մեքենա վարելու կոչ անող և 16,000 ստորագրություն հավաքած ակցիայի հետևում կանգնած է Միացյալ նահանգները:

Անցած ամիս ակցիայի սկսվելուց հետո Սաուդյան արաբացի կանայք համացանցում տեղադրում են իրենց մեքենա վարելիս պատկերող տեսահոլովակներ:

Չնայած կանանց մեքենա վարել արգելող օրենք գոյություն չունի, այնուամենայնիվ, պահպանողական թագավորությունում կանանց արգելվում է մեքենա վարել:

Երեքշաբթի կարմիրծովյան քաղաք Ջիդդայում բողոքի ցույց կազմակերպած կրոնագետներին մեջբերելով՝ տեղի պաշտոնական լրատվամիջոցները հայտնում են, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները ոչինչ չեն անում վերոնշյալ ակցիան կանգնեցնելու համար:

 

Tags: ,