Հենրիխ Մխիթարյանը գրավեց «Արսենալի» դարպասը, իսկ «Բորուսիան» հաղթեց

հմ221344341382474687Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի շրջանակում Հենրիխ Մխիթարյանի թիմը` F խմբում ընդգրկված Դորտմունդի «Բորուսիան», 3-րդ տուրի արտագնա խաղում ուժերը չափեց  Լոնդոնի «Արսենալի» հետ:

Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այսպիսով, մեր ֆուտբոլիստը երրորդ գնդակը խփեց ՉԼ մրցաշարում: Սակայն մինչև հանգստի գնալը տանտերի թիմի ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն, օգտվելով հյուրերի դարպասապահի սխալից, 42-րդ րոպեին գնդակն ուղարկեց դորտմունդցիների դարպասը`1:1:

Մխիթարյանը 67-րդ րոպեին փոխարինվեց: Իսկ «Բորուսիային» հաղթանակ բերեց 2-րդ խաղակեսի վերջին`82-րդ րոպեին, լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու խփած գնդակը:

Տեխնիկական արդյունքներ

F խումբ

«Արսենալ» (Անգլիա) – «Բորուսիա» (Գերմանիա)` 1:2

Օլիվյե Ժիրու, 42 – Հենրիխ Մխիթարյան, 16, Ռոբերտ Լևանդովսկի, 82

«Մարսել» (Ֆրանսիա) – «Նապոլի» (Իտալիա)` 1:2

Ջորդան Այու, 86 – Խոսե Կալյեխոն, 42, Դուվան Սապատա, 67

Tags: , , ,