Չինաստանը խեղդվում է թունամշուշից

o_839419Չինաստանի հյուսիս-արևելքում, միանգամից մի քանի քաղաքում օդի մեջ թունավոր նյութերի խտությունը նորմը գերազանցում է 10-յակ, տեղ-տեղ անգամ 100 անգամ: Իրավիճակը վատթարանում է ջեռուցման սեզոնի հետ, քանի որ Չինաստանում էլեկտրաէներգիայի մեծ մասն ածխակայանների միջոցով է ստացվում:”Ինձ թվում է, թե ես այլևս չեմ կարողանում շնչել”,-ասում է տարեց չինուհին: Նույն բանը կարող է ասել մոտ 20 մլն պեկինցի, որտեղ թանձր մշուշամպ է, մարդիկ փողոց են ելնում դիմակներով ու թաշկինակներով:”Դա շատ վտանգավոր է առողջության համար, այն սրտային ու շնչառական օրգանների հիվանդություններով է հղի: Իմ դուստրը լաց է լինում, չի ուզում, որ ես աշխատանքի գնամ, որ ընդհանրապես փողոց դուրս գամ”,-ասում է մեկ ուրիշ բնակիչ: Փողոցներում տեսանելիությունը գրեթե զրոյական է, իշխանությունները սահմանափակել են սեփական տրանսպորտով մուտքը քաղաք: Շրջակա միջավայրի պաշտպանության պեկինյան բյուրոյի անդամ Ֆան Լին հայտնել է.” Մտադիր ենք 30%-ով կրճատել նաև ծառայողական ավտոմեքենաների մուտքը քաղաք”:

ՃՏՊ-ների թիվն է ավելացել մի քանի անգամ: Ամենածանր վիճակում է հայտնվել 10-մլն-անոց Հարբինը: Ազգային օդերևութաբանական կայանից հայտնել են, որ այնտեղ կարմիր` վտանգի նախավերջին աստիճան է հայտարարվել: Չի աշխատում օդանավակայանը, փակ են մանկապարտեզները, դպրոցները, հասարակական  տրանսպորտը մեծ ընդմիջումներով է աշխատում, ճանապարհային նշանները գրեթե տեսանելի չեն: Բնակիչներից մեկն ասում է.”Թվում է, թե դա մշուշ է, սակայն, երբ բացում ես լուսամուտը, հասկանում ես, որ դա ծուխ է, բերանումդ այրված ռետինի ու տերևների համ է մնում, ասես աշնանն այգում մաքրություն արած լինեն: Ծանր է շնչելը, հազ է առաջանում, այսպիսի բան Հարբինում առաջին անգամ է լինում”:

Չինաստանում մաքուր օդի հետ կապված խնդիրներ վաղուց են առաջացել, սակայն հիմա թունավոր նյութերի խտությունը հասել է մարդու առողջության համար խիստ վտանգավոր մակարդակի:

Tags: