ԱՄՆ նախագահ Օբամայի ադմինիստրացիայի հասցեին ուղղված քննադատության պատճառով Սպիտակ տան ավագ աշխատակից Ջոֆի Ջոզեֆին աշխատանքից ազատել են: Նա @NatSecWonk անունով սուր դիտողություններ է արել թվիթերում: Բլոգն արդեն հեռացվել է: Նա քննադատել էր պետքարտուղար Ջոն Քերրիի ու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի աշխատանքը: Ընթացքում հեգնանքը վերածվել էր պաշտոնյաների հասցեին վիրավորանքների: Ինքը` Ջոֆի Ջոզեֆը, Սպիտակ տանը ղեկավարում էր միջուկային զենքի չտարածման ծրագրերը: Նա արդեն կատարածի համար զղջացել է ու ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում վիրավորել է:
“Ես ցանկանում էի հեգնանքով ամերիկյան ադմինիստրացիայի թերությունները նշել”,-ասում է մեղավորը:
Tags: Սպիտակ տուն