Այսօր ԱԺ-ում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հայկական
պատվիրակության անդամ Հովհաննես Մարգարյանը հայտնեց, որ ինքը ընտրվել է վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում:
Նրա թեկնածությունն առաջադրվել է վեհաժողովի նախագահի կողմից, ով ազգությամբ ռուս է, և ընդունվել է միաձայն:
Հովհաննես Մարգարյանը գտնում է, որ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում հայ
անդամի նշանակումը ձեռքբերում է. ՛՛Տասներկու երկիր է ներգրավված այս վեհաժողովում, այդ թվում են Թուրքիան ու Ադրբեջանը:
Ակնհայտ է, որ այս պաշտոնը մեզ շատ առավելություններ կտա, զորօրինակ՝ հանձնաժողովի նիստ վարելու, արտահերթ
ձայնի իրավունքներ: Կկարողանանք մեր խնդիրները վեր բարձրացնել՛՛, – ասաց Հովհաննես Մարգարյանը:
–
Լարա Առաքելյան
